211652_close_icon
views-count10564 դիտում article-date 10:20 23-02-2020

Երկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետության Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք. ցնցումները զգացվել են Երևանում՝ 3-4 բալ

Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում 3 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր