211652_close_icon
views-count8658 դիտում article-date 20:42 06-03-2020

6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 18:19-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․360 և արևելյան երկայնության 44.520 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում 2-3 բալ:

Նմանատիպ նյութեր