211652_close_icon
views-count4267 դիտում article-date 11:38 23-02-2020

Ստամբուլում Էրդողանը Սիրիայի հարցով հանդիպում կունենա Պուտինի, Մերկելի և Մակրոնի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իզմիրում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ մարտի 5-ին Ստամբուլում տեղի կունենա քառակողմ գագաթնաժողով՝ նվիրված սիրիական Իդլիբ նահանգում հակամարտության կարգավորմանը: Գագաթնաժողովին կմասնակցեն Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է[url=https://aif.ru/politics/world/erdogan_nameren_vstretitsya_s_putinym_makronom_i_merkel_5_marta] Aif.ru[/url]-ն։ 4 երկրների առաջնորդները վերջին անգամ Սիրիայի հարցով գագաթնաժողով են անցկացրել 2018 թվականի հոկտեմբերին:

Նմանատիպ նյութեր