211652_close_icon
views-count6067 դիտում article-date 18:47 23-02-2020

Ուկրաինայի նախկին արտգործնախարարի տանը սպանել են գործարարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի նախկին արտգործնախարար Լեոնիդ Կոժարի տանը կրակոցներ են հնչել, որից հետո մահացած են գտել գործարար, Atlantic Group ընկերության տնօրեն Սերգեյ Ստարիցկիին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ տանը ընդամենը երեք հոգի են եղել. տանտերն իր կնոջ հետ և գործարարը, որոնք խմելիս են եղել: Տանտիրուհու խոսքերով, նրանք ամուսնու հետ միասին այլ սենյակում են եղել, երբ իրենց հյուրը ինքնասպանություն է գործել: Հետաքննիչները ինքնասպանության վարկածին չեն հավատացել և գործարարի մահը որակվել է որպես միտումնավոր սպանություն: Հետաքննության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները տվյալներ են ձեռք բերել, որ տղամարդը չէր կարող ինքնասպանություն գործել: Այժմ հետաքննությունը շարունակվում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր