211652_close_icon
views-count97534 դիտում article-date 21:40 23-02-2020

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Դիտակ գյուղում բախվել են «Օպել Զաֆիրա» -ն և «Նիվան», վերջինս կողաշրջվել է. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:45-ի սահմաններում, Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի՝ Դիտակի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 34 VՍ 439 համարանիշի և «Օպել Զաֆիրա» մակնիշի 35 TX 176 համարանիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Նիվան» կողաշրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորոդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ 7 վիրավորներից 6-ը եղել են «Օպել Զաֆիրա»-ի մեջ, որոնցից 4-ը երեխաներ են: «Արտաշատ» բժշկական կենտրոնից էլ հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխվածներից 2 հոգու տեղափոխել են Երևան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր