211652_close_icon
views-count1925 դիտում article-date 15:56 24-02-2020

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Յուրի Ռատասին՝ Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է. «Ջերմորեն շնորհավորում եւ անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ եւ Էստոնիայի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը մեծապես կարեւորում է մեր երկրների միջեւ կառուցողական երկխոսության եւ փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումը։ Համոզված եմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, մշակութային փոխանակումների ոլորտում մեր փոխգործակցությունն ամուր հիմք է թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ շրջանակներում կապերի հետագա զարգացման համար»:

Նմանատիպ նյութեր