211652_close_icon
views-count1690 դիտում article-date 20:15 08-09-2021

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Զորան Զաևին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և բարեկեցության լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամ ժողովրդին` Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-հյուսիսմակեդոնական միջպետական հարաբերությունները և ակտիվացնել քաղաքական երկխոսությունը՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Նմանատիպ նյութեր