211652_close_icon
views-count1616 դիտում article-date 15:51 08-05-2020

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2020 -2021 ուստարվա ընդունելություն

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2020 -2021 ուստարվա ընդունելություն: Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան) և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 25 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն և զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Գևորգյան հոգևոր ճեմարանում 2020 -2021 ուստարվա ընդունելությունը կանցկացվի «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» առարկայի գրավոր քննությամբ: Դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան նաև հետևյալ նյութերի շուրջ. • Սուրբ Գրքի իմացություն, • Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ, • Եկեղեցական փորձառություն, • Հայ գրականություն, • Ինքնաարտահայտվելու կարողություն, • Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն), • Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն): Ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝ -դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում), -միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական (բնօրինակը), -զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը), -տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի հովվից, -բժշկական վավերացման տեղեկանք, -բնութագիր (դպրոցի տնօրենից), -տեղեկանք բնակավայրից, -մկրտության վկայական, -ինքնակենսագրություն, -անձնագրի պատճեն, -2 լուսանկար (3×4): Դիմումներն ընդունվում են մայիսի 10-ից մինչև օգոստոսի 20-ը՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին, ժամը 10:00-16:00: Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան հեռախոս՝ (+374 10) 517-180, (+374 98) 085403 էլ. հասցե՝ [email protected]

Նմանատիպ նյութեր