211652_close_icon
views-count5465 դիտում article-date 20:50 24-02-2020

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու և լսել նրա մտահոգությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է քաղաքացու և լսել նրա մտահոգությունները՝ իր դիմումների հիման վրա քրեական գործերի նախաքննության վերաբերյալ: Կոմիտեի նախագահը ներկայացրել է քաղաքացու դիմումների հիման վրա հարուցված քրեական գործերի վերաբերյալ կայացված դատավարական որոշումները և վստահեցրել, որ յուրաքանչյուր դեպքով ձեռնարկվել և շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական գործողությունները՝ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար: ՔԿ նախագահի կողմից տեղում որոշ հարցերի տրվեցին սպառիչ պատասխաններ, մյուսների վերաբերյալ՝ հանձնարարություններ՝ նախաքննության ընթացքն առավել արդյունավետ կազմակերպելու համար: [b]ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր