211652_close_icon
views-count1397 դիտում article-date 18:51 25-12-2022

Սյունիքի մարզպետը լսել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում բնակվող արցախցիների մտահոգությունները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հերթական անգամ հանդիպել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում ժամանակավորապես բնակվող արցախցիներին։

Սյունիքի մարզպետը լսել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում բնակվող արցախցիների մտահոգությունները։ Այս մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում։
 
«Մարզպետը խոսել է նրանց հետ կացարանների պայմանների ու կենցաղի կազմակերպման մասին, հետաքրքրվել խնդիրներով ու հոգսերով, լսել նրանց մտահոգությունները։ 

Ռոբերտ Ղուկասյանը կրկին վստահեցրել է, որ Սյունիքի մարզպետարանն իրենց կողքին է ու պատրաստ՝ արձագանքելու ծագած խնդիրների լուծմանը, աջակցելու ինչով հնարավոր է՝ դժվարությունները միասին դիմագրավելու համար»,- նշված է գրառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր