1641 դիտում
15:48 23-07-2021
Հանդիպումներ ստորաբաժանումների աշխատակիցների հետ. Անդրանիկ Փիլոյանը լսել է նրանց առաջարկություններն ու մտահոգությունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել: Շաբաթվա ընթացքոմ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է գերատեսչության բոլոր առանցքային ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների աշխատակիցների հետ՝ քննարկելու կատարողական կարգապահությանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, համավարկի դեմ պատվաստումներին և աշխատակիցների նախաձեռնողականության խթանմանը վերաբերող հարցեր: Հանդիպումների ընթացքում մի շարք վարչություններում ծավալվել է անկաշկանդ քննարկում՝ աշխատակիցներին մտահոգող խնդիրների լուծման շուրջ:
Մասնավորապես՝ Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության քաղաքականության մշակման բաժինը վերափոխվել է Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության: Փոփոխության առթիվ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը ծանոթացել է վարչության աշխատանքին, զրուցել անձնակազմի հետ, լսել մտահոգություններն ու առաջարկները:
Ա. Փիլոյանը կարևորել է քաղաքականության մշակման վարչության աշխատանքը՝ այն համարելով նախարարության շարժիչ ուժը: Ըստ նրա՝ ստորաբաժանումն արդեն հասցրել է ցուցադրել աշխատանքային իր ոճը: Վարչության ղեկավար Արմեն Կարապետյանը տեղեկացրել է, որ շուտով աշխատակիցների շարքերը համալրվելու են նոր մասնագետներով:
Այս պահին ստորաբաժանումը զբաղված է կառավարության համար 2025-2026թթ ԱԻՆ միջոցառումների ծրագրերի մշակմամբ, տեղեկացրել է Ա. Կարապետյանը: Նա նշել է, որ հաջորդ քայլը լինելու է Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության լրամշակումը: Դրանում ընդգրկված կլինեն հրդեհաշիջման աշխատանքներում այլ նախարարությունների հետ համագործակցության հարցեր և այլ ընդհանուր միջոցառումներ՝ առաջիկա տարիների համար:
Ա. Փիլոյանը հանդիպումների շարքը եզրափակել է ԱԻՆ Փրկարար ծառայության անձնակազմի հետ համդիպմամբ: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է կառույցի գործունեությունը: Կատարված աշխատանքը կառույցի ղեկավարը բարձր է գնահատել՝ շեշտելով առկա կատարողական կարգապահությունը:
Ա. Փիլոյանն անձնակազմին տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ կառավարություն՝ փրկարար ծառայությունում աշխատանքի անցման մրցութային կարգը փոխելու և բնակավայրից 50 կմ հեռավորության վրա ծառայություն անցնողների համար փոխհատուցման կարգ սահմանելու վերաբերյալ՝ վստահեցնելով, որ այս հարցում հետևողական է լինելու:
Իր հերթին, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը բարձր գնահատականի համար շնորհակալություն է հայտնել ԱԻ նախարարության ղեկավարին՝ ընդգծելով, որ իրենց «աշխատանքով ապացուցել և ապացուցում են, որ աշխատում են ուժերի առավելագույն չափով»:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
5459 դիտում
20:50 24-02-2020
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու և լսել նրա մտահոգությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1391 դիտում
18:51 25-12-2022
Սյունիքի մարզպետը լսել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում բնակվող արցախցիների մտահոգությունները
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին