2782 դիտում
23:28 25-02-2020
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Ավստրիական զարգացման գործակալությունը միավորվում են՝ կլիմայի փոփոխման մեղմման ուղղությամբ գործողություններ իրականացնելու համար
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Ավստրիական զարգացման գործակալությունը՝ Ավստրիական զարգացման համագործակցության գործառնական ստորաբաժանումը, այսօր մեկնարկում են եռամյա «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը՝ նպատակ ունենալով կապ ստեղծել երիտասարդների՝ հանուն կլիմայական գործողությունների պահանջի և Հայաստանում իրենց համայնքների կայուն լուծումների միջև։
Հայաստանի ներկայիս կլիմայական պայմանները հանգեցնում են երաշտի, ջերմային ալիքների, ջրհեղեղների, սողանքների, կարկտահարության, ցրտահարության, քարաթափման, սելավների և ձնահյուսների։ Սա բացասական ազդեցություն է թողնում գյուղական համայնքների կենսապահովման և սննդի անվտանգության վրա։
Կլիմայի փոփոխությունն ու դրա հետևանքները ազդում են առաջին հերթին երեխաների և երիտասարդների վրա։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարծում է, որ այս երևույթների տեմպերը կարող են դանդաղեցվել։ Համայնքային մակարդակում երիտասարդ աղջիկների և տղաների հետ համագործակցելը կարևոր նշանակություն ունի կլիմայական գործողություներ իրականացնելու համար հանուն ավելի լավ ապագայի»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրայտենը։ «Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ նպատակ ունենք ներգրավել 28 000 երիտասարդ տղաների և աղջիկների Հայաստանի 52 խոշորացված համայնքներից ոչ միայն բարելավելու իրենց գիտելիքները կլիմայական փոփոխությունների հետ կապված, այլ նաև՝ դպրոցների միջոցով զինել նրանց իրենց համայնքներում գործելու որպես կլիմայի մեղմման գործողություններ իրականացնողներ։
«Ակնհայտ է, որ երիտասարդ աղջիկներին և տղաներին կլիմայական փոփոխություններն անհանգստացնում են, և նրանք ենք ողջ աշխարհում գործում որպես կլիմայական գործողությունների առաջնորդներ։ Նրանք ակտիվորեն լուծումներ են առաջարկում, թե ինչպես կարելի է դանդաղեցնել կլիմայական փոփոխությունները և շրջակա միջավայրի դեգրադացիան՝ ստեղծելով սոցիալապես և էկոլոգիապես կայուն համայնքներ։ Ուրախ ենք համագործակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ այս հնարավորությունները ստեղծելով այստեղ՝ Հայաստանում»,- նշել է Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարության երկկողմ և տարածաշրջանային զարգացման համագործակցության ծրագրավորման բաժնի պետ Սիմոնե Քնափը։
Այս ծրագրի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպատակ ունի ցույց տալ 21-րդ դարի հմտությունների կիրառման միջոցով դպրոցներում կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հիմնախնդիրների վերաբերյալ ինտեգրված և բարելավված կրթական ծրագրերի և ուսումնառության կարևորությունը՝ համադրելով ուսումը համայնքների զարգացման և բարելավման հետ։
Մինչև 2022 թվականի նոյեմբերը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագրավորում է վերապատրաստել 2470 դպրոցների ուսուցիչների և վարչական աշխատակիցների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հիմնահարցերի վերաբերյալ, ամրապնդել ուսումնական ծրագրերը և մշակել ուսումնական նյութեր, որ հնարավորություն կընձեռեն արդյունավետ կերպով ներգրավել աշակերտներին՝ քայլեր ձեռնարկել կլիմայական փոփոխությունների մեղմման ուղղությամբ՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների հետ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելու է նաև 530 մարզային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ համայնքային զարգացման ծրագրերում և բյուջեներում կլիմայի ռազմավարական գործողությունների ինտեգրման կենսունակ մեծանիզմներ մշակելու համար՝ հիմք ընդունելով երեխայակենտրոն համայնքների սկզբունքները։
###
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» (2019-2022) ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից ավստրիական զարգացման համագործակցության ֆոնդերի միջոցով և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համակարգվելու է խոշորացված համայնքների, մարզպետարանների, դպրոցների և ուսուցիչների, իսկ ինչն ավելի կարևոր է՝ երիտասարդների հետ։
Նմանատիպ նյութեր
1674 դիտում
17:25 19-08-2021
Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալությունը կունենա մշտական ներկայացուցչություն
3103 դիտում
11:22 23-01-2018
Ազգային ժողովում մեկնարկել են գնաճի հնարավոր մեղմման վերաբերյալ լսումները. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
562 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի
619 դիտում
14:44 21-12-2024
ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները, արձանագրելով խախտումներ
643 դիտում
14:29 21-12-2024
Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել