4731 դիտում
10:25 26-02-2020
Կարեն Փոլադյանը բացատրում է՝ ինչու Սերժ Սարգսյանը դատարան մտավ ծառայողական մուտքով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դիզվառելիքի գործով դատավարությանը մեղադրյալի կարգավիճակով ներկայացած Սերժ Սարգսյանն այսօր դատարանի դահլիճ մուտք գործեց ծառայողական մուտքից: ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր պատճառը: Ստորև մեր զրույցը Փոլադյանի հետ.
[b]– Պարոն Փոլադյան, Սերժ Սարգսյանն ինչո՞ւ ծառայողական մուտքով մտավ դատական նիստերի դահլիճ: Ի՞նքն էր այդպես ցանկացել:[/b]
– Մենք գրություն ենք ստացել ՊՊԾ-ից, և փորձել ենք բոլորի անվտանգությունը ապահովել: Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ փորձել ենք ապահովել ՀՀ նախկին նախագահի անվտանգության մասով:
[b]– Մյուսները չե՞ն ցանկացել, թե՞ դուք չեք տեսել անհրաժեշտություն:[/b]
– Որ պահին որ ՊՊԾ գունդը խնդիր տեսավ մյուսների անվտանգության հետ կապված՝ կփորձենք նաև մյուսների մուտքը ևս առավել անվտանգ ապահովել դատարանի դահլիճ:
[b]– Նկատի ունեմ Սերժ Սարգսյանը թիկնապահներով էր, իսկ Սերգո Կարապետյանն, օրինակ, առանց թիկնապահների էր և դահլիճ մտավ «ամոթ» վանկարկումների ներքո: Չե՞ք կարծում, որ ավելի շատ նրա անվտանգության հետ կապված խնդիր կար:[/b]
– Ես շնորհակալ եմ ձեր դիտարկման համար: Հաջորդ դատական նիստին կփորձենք դիտարկել նաև ձեր կողմից բարձրացված մեսիջը և ապահովել նաև Սերգո Կարապետյանի լրացուցիչ անվտանգության հարցը, որպեսզի էդպիսի վանկարկումների տեղիք չտանք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3130 դիտում
09:54 20-05-2014
Շուշան Պետրոսյանը բացատրում է` ինչու լրագրողներին անբարոյական անվանեց․ Ժամանակ
Այս բաժնից
1537 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1480 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1285 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»