211652_close_icon
views-count13105 դիտում article-date 15:58 27-02-2020

Հայաստանը Լոնդոնում միասնական տաղավարով կմասնակցի «AI & Big data EXPO» ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է ընկերություններին մասնակցելու ս․թ․ մարտի 17-18 Լոնդոնում անցկացվելիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին (https://www.ai-expo.net/): Պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունները հեղինակավոր այս ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնեն «Armenia» միասնական տաղավարով։ Հայաստանյան ընկերություններին հնարավորություն է ընձեռվում միասնական տաղավարի շրջանակներում ներկայացնելու իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները, ձեռք բերելու նոր գործընկերներ, ընդլայնելու իրացման ու գործակցության շուկաները: Ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած և ընտրված ընկերությունների ներկայացուցիչների գիշերակացը (3 գիշեր) և տաղավարում ներկայացվածությունը կհոգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Հայտադիմումը և մասնակից ընկերությունների ընտրության չափորոշիչները ներկայացված են AI-EXPO Application Form-ում։ Հայտադիմումի լրացման վերջնաժամկետն է մարտի 1-ը: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 010.59.01.27 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ․փոստի հասցեին` [email protected]։ [b]ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն [/b]

Նմանատիպ նյութեր