211652_close_icon
views-count94878 դիտում article-date 09:01 28-02-2020

Հայաստանում հոսպիտալացվել է ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 մարդ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս պահին Հայաստանում հոսպիտալացվել են ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԱԱՏՄ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը: Եվ այս շրջանում, չնայած իշխանությունների հավաստիացումներին, հանրության մոտ այդքան էլ վստահություն չի առաջացնում վարակների նկատմամբ վերահսկողական աշխատանքի որակը: Ինչպես հայտնի է, Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը թույլ չտալու հարցում վերահսկողություն իրականացնող մարմիններն են Առողջապահության նախարարությունն ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Եվ այս օրերին օդային և ցամաքային միջոցներով տարբեր քաղաքացիներ են մուտք գործում Հայաստան, որոնք կարող են վիրուսի կրողը լինել, ու շփումների միջոցով այն կարող է տարածվել: Եվ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաև ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են վերահսկողություն իրականացնում: «Անձնական քարտ է լրացվում օդանավակայանում. եթե գանգատ ունի մարդը, տաքություն, հոսպիտալացվում է, ստուգվում է: Եթե գանգատ չունի, ապա հասցեական քարտ է լրացվում, 14 օր շարունակ ջերմաչափում է իրականացվում»,– նշեց Նարեկ Զեյնալյանը: Եվ, վերջինիս խոսքով, գաղտնի շրջանում այլ մարդու վարակելու հավանականությունը մինիմալ է: Մնում է միայն հասկանալ, թե 14 օր ով ինչ որակով և պատասխանատվությամբ է պոտենցիալ վիրուսակիրներին վերահսկում: Հուսանք՝ դա չի արվում միայն խոսքով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր