19455 դիտում
22:42 16-03-2020
164 ջերմող քաղաքացու թույլ չի տրվել Էջմիածնից դուրս գալ. Արմավիրի մարզպետ
[url=https://factor.am/230252.html?fbclid=IwAR1WAMhe4CwKsEljAy9cvhYC3nJphPKGLz1WYG6mXtA6X40qFl9UgwHsVPs] Factor.am-[/url]ի հարցազրույցն Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ
-[b]Պարոն մարզպետ, Էջմիածնի ելքերի հետ կապված սահմանափակումներից հետո ի՞նչ վիճակ է, խուճապ կա՞ քաղաքացիների մոտ։[/b]
-Երբ այդ սահմանափակումները եղան և հատուկ ռեժիմ սահմանվեց, ես ժամը 23:00-ից մինչ 02:00-ն եղել եմ անցակետերում, խոսել Ոստիկանության հետ, առանձին քննարկում եմ կազմակերպել բուժաշխատակիցների հետ։ Մարդիկ ընկճված չէին ու շատ լավ գիտակցում են իրենց պատասխանատվությունը, ծառայության կարևորությունը։
Այսօր ժամը 9-ից կրկին եղել եմ Էջմիածնում։ Ոստիկանները և բուժաշխատողները հերթապահում են։ Ուզում եմ նշել, որ քաղաքացիների հետ աշխատանքը բավականին լավ է ընթանում, քանի որ իրենք ըմբռնումով են մոտենում իրավիճակին, խոչընդոտներ չեն առաջացնում մեզ համար։
Ներկա պահին Էջմիածնից դուրս եկող 3 ճանապարհ կա, քաղաքացիների ջերմաչափում է արվում և եթե որևէ մեկի մոտ ջերմություն է լինում՝ իրենք հետ են ուղարկվում տուն՝ ինքնամեկուսանալու։
Հատուկ ռեժիմում Էջմիածնից դուրս գալ ցանկացողների ստուգումների արդյունքում ջերմող քաղաքացիների թիվը հասել է 164-ի։ Բոլորն էլ հետ են ուղարկվել քաղաք, իրենց հեռախոսահամարները թողել են՝ հետագա մոնիթորինգի համար։ Այս պահին իրենք ինքնամեկուսացված են։ Հնարավոր է՝ իրենք ուղղակի մրսածություն ունենան, բայց անվտանգությունից ելնելով թույլ չենք տվել քաղաքից դուրս գալ։
[b]-Այս պահին Ձեր կոչը քաղաքացիներին ո՞րն է։[/b]
-Ամենակարևոր հարցը, որ այս պահին կա՝ հետևյալն է. մեր քաղաքացիները գիտակցեն, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում քաղաքից դուրս գան և մուտք գործեն քաղաք, որպեսզի մենք հնարավորություն ունենանք իրականացնել վերահսկել իրավիճակը և խուսափենք խցանումներից։ Անկախ անձնակազմի քանակից՝ եթե բոլոր քաղաքացիները որոշեն այդ երեք ելքերով դուրս գալ քաղաքից, այսպես թե այնպես, խցանումներ լինելու են։ Դրա համար հորդորում եմ քաղաքից դուրս չգալ։
-[b]Պարոն Մաթևոսյան, ինչպես վարչապետն ասաց՝ այսօր որոշում կկայացվի՝ արտակարգ դրություն հայտարարվելո՞ւ է, թե՞ ոչ։ Դուք ի՞նչ եք կարծում՝ հատկապես Էջմիածնում նման որոշման կարիք կա՞, թե՞ տարվող աշխատանքները բավարար են։ [/b]
-Այս պահի դրությամբ ճանապարհների սահմանափակման ռեժիմը ցույց է տալիս իր արդյունքը։ Իսկ արտակարգ դրության մասով ասեմ, որ դա միանձնյա որոշելու հարց չի։ Վարչապետն ասաց, որ քննարկումից հետո որոշում կկայացվի։
Եթե հարկ լինի, եթե լիազոր մարմինը՝ Առողջապահության նախարարության պատասխանատուները կամ մնացած գերատեսչություններն իրենց ունեցած տեղեկատվության հիման վրա կասեն, որ պետք է լինի արտակարգ դրություն, ապա ճիշտ եմ համարում, որ լինի։ Իսկ եթե ոչ, մենք նման կազմով Էջմիածնի տարածքում հնարավորինս կկանխարգելենք դեպի մնացած համայնքներ վիրուսի տարածումը մարդկանց միջոցով։
Մանրամասներն՝[url=https://factor.am/230252.html?fbclid=IwAR1WAMhe4CwKsEljAy9cvhYC3nJphPKGLz1WYG6mXtA6X40qFl9UgwHsVPs] այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
18987 դիտում
11:23 16-03-2020
Երկու ջերմող դպրոցականների թեստերի պատասխանը բացասական է. Մարզպետ
94875 դիտում
09:01 28-02-2020
Հայաստանում հոսպիտալացվել է ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 մարդ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21037 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1156 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու