4326 դիտում
13:10 28-02-2020
Հերթական հաղթանակը՝ ՌԴ-ում. Նաիրի Բարսեղյանի թիմը Հայաստան վերադարձավ «Մարտահրավերի գավաթ «SharNN 2020» մրցաշարի հաղթողի տիտղոսով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 26-ին, առավոտյան ժամը 6-7-ը Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում մեկնարկեց «Մարտահրավերի գավաթ «SharNN 2020» մրցաշարը։ Օդապարիկներով երկինք բարձրացան մրցաշարի մասնակիցները։
Արդեն ավանդույթ դարձած մրցաշարի մեկնարկը տրվեց քաղաքի տոնավաճառում։ Մրցաշարին մասնակցում էր ռեկորդային՝ թվով 10 թիմ, որոնցից 2-ը կանանց թիմ էր, և 1-ը՝ խառը։
Օդաչուներից պահանջվում էր ժամը 07։00-ց մինչև 16։30-ն ընկած ժամանակահատվածում որքան հնարավոր է՝ հեռու թռչել, իսկ երկինքը մաքուր էր, ինչն էլ թույլ տվեց որոշ օդաչուների անցնել ավելի քան 500 կմ և վայրէջք կատարել Սամարայի մարզում, նրանց ցամաքային անձնակազմը հաղթահարեց ավելի քան 700 կմ:
Մրցաշարի արդյունքներով՝ շատ օդաչուներ ուղիղ թռիչքների անձնական ռեկորդ սահմանեցին, իսկ կանանց թիմերը հաջող փորձ կատարեցին ՌԴ կանանց թիմային շրջանում ռեկորդ սահմանելու համար։
Արդեն երկրորդ անգամ մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց Հայաստանից ժամանած օդաչու Նաիրի Բարսեղյանը (առաջին անգամ նա հաղթողի տիտղոսը նվաճել է 2018 թվականին):
Երկրորդ տեղում օդաչուներ Իվան Մենյայլոյի և Նատալյա Իվանովայի թիմերն թիմն էր, իսկ երրորդում՝ օդաչու Միխայիլ Սուվորինի թիմը։
[img]https://st0.shamshyan.com/editor/0490713001582880957680832.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
Նմանատիպ նյութեր
2738 դիտում
20:13 11-11-2019
Արսեն Ջուլֆալակյանը տևական ընդմիջումից հետո մասնակցել է մրցաշարի և նվաճել հաղթողի կոչումը
2849 դիտում
18:13 31-05-2016
Մարմնամարզության Հայաստանի թիմը վերադարձավ Եվրոպայի առաջնությունից. ֆոտոշարք, տեսանյութ
26102 դիտում
13:22 23-04-2018
Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի. ԱԱԾ տնօրեն