2852 դիտում
18:13 31-05-2016
Մարմնամարզության Հայաստանի թիմը վերադարձավ Եվրոպայի առաջնությունից. ֆոտոշարք, տեսանյութ
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեդալների մեծ պաշարով վերադարձավ շվեյցարական Բեռն քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունից:
Բեռն-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադարձան Եվրոպայի առաջնության չեմպիոն Հարություն Մերդինյանը, փոխչեմպիոններ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, ինչպես նաև թիմի մյուս անդամները և մարզիչները` գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ:
Մարմնամարզիկներին դիմավորելու էին եկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, բազմաթիվ մարզասերներ, հարազատներ և ընկերներ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1653 դիտում
15:43 04-11-2015
Մարմնամարզության Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունից հետո վերադարձավ հայրենիք. ֆոտոշարք
1010 դիտում
19:19 06-10-2020
Հայաստանի սպորտային մարմնամարզության թիմը չի մասնակցի Թուրքիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը
1693 դիտում
10:27 17-04-2023
Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձավ Թուրքիայից
Այս բաժնից
3184 դիտում
16:24 17-10-2024
Մոնիկա Աղզումյանը WKF աշխարհի կարատեի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1081 դիտում
23:41 16-10-2024
Էլիդա Քոչարյանն ապահովել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը