2975 դիտում
23:16 28-02-2020
ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը որևէ կապ չունի կրթության ոլորտի հետ. ՀՊՏՀ ուսանողներ
Ինչպես հիշում եք, դեռևս օգոստոսին մենք՝ ուսանողներս, ԿԳՄՍ նախարարին էինք ուղարկել ՀՊՏՀ հարյուրավոր ուսանողների և շրջանավարտների կողմից ստորագրված մի նամակ, որում հստակ ձևակերպել էինք մեր պահանջը․ դեմ արտահայտվել այն անարդարությանը, որը դրսևորվել էր Ռ․ Հայրապետյանի նկատմամբ, և պատրաստակամություն հայտնել հանդիպելու՝ խնդիրը քննարկելու և դրան լուծում տալու նպատակով։
Մենք՝ միամիտներս, հետագայում՝ «սփամշիկներս», «այդ խմբերս», իսկապես կարծում էինք, որ նախարարությունը թյուրիմացաբար մտահոգված է «ակադեմիական ազնվությամբ» և իրականությունից կտրված, հապճեպ և անփույթ որոշում է կայացրել՝ դրանով իսկ վտանգելով բուհական համակարգում դեռևս չլսված և չտեսնված, լրջագույն մի նախագիծ։
Ի պատասխան ստացել էինք նամակ՝ ՀՀ օրենքի հոդվածներով, մասերով, ենթակետերով (մի՛ ծիծաղեցրեք մեր փղերին) առ այն, որ հրաժարականը ինքնակամ է․․․բնականաբար, ոչ մի խոսք հանդիպման և խնդրին լուծում տալու մասին։
Որոշ ժամանակ անց անձամբ էինք զանգահարել նախարարություն՝ Ա․ Հարությունյանի հետ հանդիպման խնդրանքով։ «Պրն․ Հարությունյանը ընդունելություն չունի, ի՞նչ հարցով է», «Հաա, ՀՊՏՀ․․․չէ, չունի» հնչեց ի պատասխան։
Այնուհետև շուրջ 6 ամիս տևած քաշքշուք, հանդիպումներ պատգամավորների, կառավարության տարբեր օղակների հետ, որոնց ընթացքում պարզ դարձավ լռության իրական պատճառը․ ֆիլտրված, միակողմանի և, մեծ հաշվով, սուտ ինֆորմացիա։ Արդյունքում շատերին է պարզ, թե ինչ է իրականում տեղի ունեցել։
Եվ հանկարծ այսօր հրա՜շք Դ․ Գալոյանի «մտերիմ ընկեր», ԿԳՄՍ փոխնախարար Գ․ Թամրազյանը «մեծահոգաբար» ցանկություն է հայտնում հանդիպել մեզ հետ և «խնդրին լուծում տալ»։ Լու՞րջ եք ասում։ Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր պարտականությունները կատարելու համար արդեն շատ ուշ է։ Մյուս պարտականություններն է՞լ եք 6 ամիս ուշացումով կատարում։ Այսքանից հետո ինչպե՞ս եք պատկերացնում մեր՝ Ձեզ հետ հանդիպումը։ Ի՞նչ եք պատմելու, համոզելու։ Հեքիաթներ լսելու ժամանակ մենք այլևս չունենք։
Գովելի են Ձեր «մտերիմ ընկերոջը» բոլոր մեթոդներով աջակցելու Ձեր ջանքերը, սակայն այս ամենից հետո եկել է հենց Ձեր հեռանալու ժամամակը, որովհետև Դուք ոչնչով չեք համապատասխանում Ձեր պաշտոնին, Դուք չափազանց հեռու եք կրթությունից, առավել ևս՝ բարձրագույն: Իսկ եթե առարկություններ ունեք մեր պնդումների հետ կապված, ապա Ձեր հեռանալուց առաջ մենք Ձեզ հրավիրում ենք հրապարակային բանավեճի, որ մարդկանց փորձեք ապացուցել, որ հանրապետության բարձրագույն [url=https://www.facebook.com/studentsforquality/photos/a.111340366906774/208890823818394/?type=3&theater]կրթության[/url] թիվ 1 պաշտոնյան գոնե խոսել գիտի: Բարին ընդ Ձեզ:
Ամեն ինչն էլ մի օր [url=https://www.facebook.com/studentsforquality]ավարտվում է[/url]...
Նմանատիպ նյութեր
2436 դիտում
17:22 07-08-2020
Բարձրագույն կրթության ոլորտը ավիրած փոխնախարար Գրիշա Թամրազյանը մեկ ամսով արձակուրդ է վերցրել. ՀՊՏՀ Ուսանողներ
2976 դիտում
13:11 05-02-2019
Գրիշա Թամրազյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
2335 դիտում
11:36 29-03-2022
Կենդանաբանական այգու նոր տնօրենը որևէ կապ չունի ոլորտի հետ․ «Իրավունք»
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
961 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»