12514 դիտում
18:06 28-02-2020
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում մարտ ամսին
[b]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7...+8C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-4C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18...+20C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -22...-24C, առավելագույնը՝ +25...+28C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 25-35 մմ):
[b]Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-3C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -7...-10C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +10...+15C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -30...-33C, առավելագույնը՝ +17...+20C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 40-60 մմ):
[b]Լոռու մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...+3C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -6...-9C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +17...+20C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -26...-28C, առավելագույնը՝ +22...+25C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 35-40 մմ):
[b]Տավուշի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+6C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-5C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +20...+22C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12...-16C, առավելագույնը՝ +27...+30C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 40-50 մմ):
[b]Վայոց ձորի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +5...+7C, լեռնային շրջաններում` 0...-2C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչև -2...-4C, լեռնային շրջաններում՝ -7...-10C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում՝ +18...+20C, լեռնային շրջաններում՝ +12...+15C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -20...-22C, լեռնային շրջաններում՝ -27...-30C, առավելագույնը՝ նախալեռնային շրջաններում՝ +27...+28C, լեռնային շրջաններում՝ +17...+20C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 50-80 մմ):
[b]Սյունիքի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7...+9C, նախալեռնային շրջաններում` +1...+3C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև 0...-2C, նախալեռնային շրջաններում՝ -5...-8C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +22...+25C, նախալեռնային շրջաններում՝ +12...+17C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -12...-15C, նախալեռնային շրջաններում՝ -27...-30C, առավելագույնը հովտային շրջաններում +30...+32C, նախալեռնային շրջաններում՝ +23...+25C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 35-75 մմ):
[b]
Երևան քաղաք[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6...+7C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-4C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18...+20C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -23...-25C, առավելագույնը՝ +26...+28C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 40 մմ):
Նմանատիպ նյութեր
4562 դիտում
18:21 26-02-2015
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում՝ մարտ ամսին
15798 դիտում
18:00 28-04-2017
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում մայիս ամսին. կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը. ԱԻՆ
31575 դիտում
19:54 27-10-2017
Ինչպիսի եղանակ է սպասվում նոյեմբեր ամսին Հայաստանում
Այս բաժնից
967 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
991 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»