Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի ուղերձը՝ նվիրված քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան
Մարտի 1-ը՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին։
Քաղաքացիական պաշտպանությունը բնակչության պաշտպանության ամենակազմակերպված, ամենամարտունակ կառույցներից մեկն է։ Այն իր մեջ ներառում է խաղաղ և պատերազմական ժամանակահատվածում հասարակության բոլոր խավերի, քաղաքացիների համապարփակ պաշտպանության կազմակերպման և իրականացման մարդասիրական գործը։
Քաղաքացիական պաշտպանության ասամբլեայի կողմից 2020 թվականի, այս տարվա համար ընդունվել է․ «Քաղաքացիական պաշտպանությունը՝ յուրաքանչյուր տանը փրկարար ունենալն է» կարգախոսը:
Կոչ եմ անում բոլորին հետևել այդ կարգախոսին: