10628 դիտում
23:16 29-02-2020
Իրանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել վերջին օրերի գործունեության մասին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Սկսած ս.թ. փետրվարի 19-ից, երբ պաշտոնապես հայտարարվել է Իրանում Կորոնավիրուս վարակի առաջին դեպքերի մասին, ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով:
Գործում է «թեժ գիծ», և սահմանված է մշտական հերթապահություն՝ շուրջօրյա հեռախոսային և էլեկտրոնային կապով: Գրանցվում են ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների բոլոր հարցումները և նրանց տրվում է անհրաժեշտ տեղեկատվություն:
Օդային և ցամաքային սահմանով Հայաստան տեղափոխվող քաղաքացիներին տրվում է տեղեկատվական, կազմակերպական աջակցություն և հյուպատոսական անհրաժեշտ ծառայություններ: Մեկնողների հետ կա ուղիղ կապ: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ արտաքին գործերի, առողջապահության նախարարությունների և այլ պետական մարմինների հետ:
ԻԻՀ համաճարակային վիճակի մասին, ըստ նահանգների, ամենօրյա տեղեկություններ են փոխանցվում ՀՀ պետական մարմիններին: Օրական գրանցվում են հարյուրավոր զանգեր և նամակներ, որոնց տրվում են բավարար պատասխաններ: Ստացվում են նաև բազմաթիվ շնորհակալական զանգեր և նամակներ /մինչ օրս որևէ դժգոհություն կամ բողոք չի արտահայտվել/: Դեսպանությունը կապ ունի նաև ԶԼՄ-ների հետ, որոնց փոխանցվում են անհրաժեշտ տեղեկություններ:
Մեզ հասանելի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում օդանավով Հայաստան են տեղափոխվել 130 ՀՀ քաղաքացիներ և Հայաստանում օրինական կացության իրավունք ունեցող անձինք, իսկ ցամաքային սահմանով՝ 229, որոնց մեծ մասի հետ դեսպանությունն ունեցել է մշտական կապ»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
976 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»