2735 դիտում
13:55 08-03-2020
Իտալիայի որոշ նահանգներում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կգործի մուտքի ու ելքի հատուկ ռեժիմ. Իտալիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել կապված երկրում կորոնավիրուսի հետ կապված:
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8֊ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև
Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում (Parma, Piacenza, Rimini, Reggio-Emilia, Modena, Pesaro e Urbino, Venezia, Padova, Treviso, Alessandria, Novara, Verbano-Cusio-Ossola, Vercelli e Asti) կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ:
Մասնավորապես՝ Որոշումը հորդորում է ԽՈՒՍԱՓԵԼ տվյալ շրջաններ մուտք և ելք անելուց՝ բացառությամբ առողջության և աշխատանքի հետ կապված անհետաձգելի հատուկ դեպքերի:
"Անվտանգության գոտիներում" դադարեցվում է բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը,
փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, թանգարանները, լողավազանները, մարզասրահները, թատրոնները:
Հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները»,- ասված է հայտարարությունում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3343 դիտում
14:14 23-03-2020
Հայաստան մուտքի և ելքի սահմանափակումների վերաբերյալ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
2803 դիտում
14:14 15-03-2020
Էջմիածնում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով քլորաջրով մաքրվում են բոլոր փողոցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1771 դիտում
22:12 02-12-2020
ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը վերացվում է
Այս բաժնից
613 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
685 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
733 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից