245785 դիտում
19:32 01-03-2020
Սպանություն Արարատի մարզում. 31-ամյա հարսը խեղդամահ է արել 75-ամյա սկեսուրին
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել Մասիսի բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղի Կամոյի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Նարեկ Բադալյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 75-ամյա Սոնա Ս.-ն էր, ով՝ նախնական տեղեկություններով, հանկարծամահ էր եղել:
Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Մինչ դատաբժիշկը կզններ դին, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ունենում են կասկածներ, որ Սոնա Ս.-ն հանկարծամահ չի եղել և ժամեր անց դատաբժիշկը իրավապահներին հայտնում է, որ նա մահացել է խեղդամահ լինելու հետևանքով:
Ժամերի ընթացքում Մասիսի ոստիկաններն ու քննիչնները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկում նույն հասցեի բնակիչ, 31-ամյա Գայանե Զ.-ին:
Պարզվում է, որ նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, տանը կենցաղային հարցերի շուրջ Սոնան Ս.-ն և Գայանե Զ.-ն վիճաբանել են, և այդ ժամանակ Գայանե Զ.-ն խեղդամահ անելու միջոցով սպանել է 75-ամյա կնոջը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, սպանության կասկածանքով ձերբակալվածը սպանվածի հարսն է:
Փաստի առթիվ քննիչ Ն. Նադալյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4135 դիտում
17:30 04-08-2014
Հարսը թալանել է սկեսուրին, սկեսրայրին ու ամուսնու բարեկամներին
2615 դիտում
18:57 11-06-2015
Մարտունիում հարսը ծեծել է նախկին սկեսուրին եւ ձեռքի դանակով սպառնացել է, որ կսպանի եւ վիզը կկտրի
1288 դիտում
13:52 23-01-2023
Ռուսաստանում հարսը քաղաքական թեմայով վեճի ժամանակ դանակահարել է սկեսուրին