11138 դիտում
16:31 02-03-2020
Իրանում կորոնավիրուսով վարակված բարձրաստիճան պաշտոնյա է մահացել
Իրանում մարտի 2-ին մահացել է Նպատակահարմարության խորհրդի (Իրանի բարձրագույն ղեկավարությանն առընթեր խորհրդակցական մարմին) անդամ Մոհամադ Միրմոհամադին:
Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը։
Մահվան ստույգ պատճառը չի նշվում: Սակայն գործակալությունը հայտնում է, որ ավելի վաղ պաշտոնյայի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Մարտի 1-ի երեկոյան նա հոսպիտալացվել էր Թեհրանում: Միրմոհամադին 72 տարեկան էր, իր կյանքի ընթացքում նա 2 անգամ Ղոմի նահանգից ընտրվել էր Իրանի Մեջլիսի պատգամավոր:
Պաշտոնական տվյալներով՝ Իրանում Covid-19-ով վարակվածների թիվը կազմում է 978, գրանցվել է մահվան առնվազն 54 դեպք։
Նմանատիպ նյութեր
4663 դիտում
22:10 29-05-2020
Կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող կանայք կարող են շարունակել կրծքով կերակրումը. ՅՈՒՆԻՍԵՖ
20576 դիտում
23:48 05-03-2020
Թեհրանում կորոնավիրուսով վարակված հայ կին է մահացել. Shantnews.am
19396 դիտում
21:17 25-03-2020
Մոսկվայում կորոնավիրուսով վարակված երկու հիվանդ է մահացել
Այս բաժնից
1318 դիտում
20:07 04-02-2025
Հայտնի է՝ ինչ հարցեր են այսօր քննարկելու Թրամփն ու Նեթանյահուն
1207 դիտում
19:20 04-02-2025
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այցելել է Ուկրաինա
796 դիտում
18:48 04-02-2025
Թուրքիան ու Կատարը ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ են ստորագրել