Մոսկվայում կորոնավիրուսով վարակված երկու հիվանդ է մահացել
Մոսկվայում երկու մարդ է մահացել, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է [url=https://tourism.interfax.ru/ru/news/articles/68226?utm_source=yxnews&utm_medium=desktop&utm_referrer=https%3A%2F%2Fyandex.ru%2Fnews]ИНТЕРФАКС[/url]-ը՝ հղում անելով հիվանդության վերահսկման հարցերով մայրաքաղաքային օպերատիվ շտաբին:
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդները 88 և 73 տարեկան էին: Նրանց մոտ թոքաբորբ էր ախտորոշվել:
Նշվում է, որ Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսով վարակվել է 658 մարդ: