211652_close_icon
views-count3054 դիտում article-date 21:52 02-03-2020

Անդրանիկ Քոչարյան, Դուք կյանքու՞մ էիք Սերժ Սարգսյանի մասին տենց խոսել. Հայկ Մամիջանյան

«Մյունխենյան սկզբունքներ» գոյություն չունեն ՝ տենց Փաշինյանը ամեն օր կարող է իրեն-իրեն սկբունքներ գրել ու պլագիատ լոգոներով ու բուկլետներով հրապարակել իր էջում։ Տենց լավ չի՝ հանձնարարեք, որ մեկը երգ գրի բանակցությունների մասին ու բառերի մեջ օգտագործեք էտ ստատուսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջայանը: Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Նիկոլ Փաշինյանի Փաստ 101 (երեւի այս մեկը են քչերիցա, որ իրոք փաստ է) Իշխանափոխության արդյունքում Անդրանիկ Քոչարյանը թեւավորվեց եւ իրեն սկսեց թվալ, որ կարող է Սերժ Սարգսյանի մասին օգտագործել «երբ ուզեք՝ կկանչեմ» խոսելաոճը։ Պարոն Քոչարյան, մի հատ ձեռքը դրեք խղճին կամ Նիկոլ Փաշինյանի նկարին ու ասեք՝ Դուք կյանքու՞մ էիք Սարգսյանի մասին տենց խոսել։ Ծավալուն միջազգային փաստաթուղթը (այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքները) համեմատել ստատուսային մակարդակի «Մյունխենյան սկզբունքների» հետ կարող է իշխանական ֆեյքը, բայց ոչ երբեք ԱԺ պատգամավորը։ «Մյունխենյան սկզբունքներ» գոյություն չունեն ՝ տենց Փաշինյանը ամեն օր կարող է իրեն-իրեն սկբունքներ գրել ու պլագիատ լոգոներով ու բուկլետներով հրապարակել իր էջում։ Տենց լավ չի՝ հանձնարարեք, որ մեկը երգ գրի բանակցությունների մասին ու բառերի մեջ օգտագործեք էտ ստատուսը։ Գիտեք, երեւի դա է պատճառը, որ մենք իրար չենք հասկանում։ Դուք եկել եք իշխանության, բայց մինչեւ հիմա նախկին «նեղացվածությունների» հիման վրա եք գործում, իսկ մենք ընդդիմություն լինելով, շինծու գործով դատարանի դռանը կանգնած խոսում ենք պետության խնդիրների մասին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր