211652_close_icon
views-count1628 դիտում article-date 11:46 04-03-2020

Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունել է փոստային առաքմամբ դեղ ստանալը թույլատրող նախագիծը

ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է թույլատրել դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով: «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 95 կողմ, 12 ձեռնպահ ձայներ: Գործող օրենքի համաձայն, անձը սահմանը հատելիս կարող է իր հետ տեղափոխել դեղ, սակայն փոստային առաքման միջոցով արգելվում է ստանալ դա: Այս կարգավորմամբ առաջարկվում է թույլատրել փոստային ծառայության միջոցով ստանալ դեղը:

Նմանատիպ նյութեր