2421 դիտում
11:57 04-03-2020
ԱԺ-ն ընդունել է սոցիալական ծառայություն մատուցող տարածքային մարմիններին առնչվող օրինագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը նախատեսում է միասնական սոցիալական ծառայություններ մատուցելու համակարգի ներդրում:
Նախագիծն ընդունվեց 112 կողմ ձայնով:
Որոշում է կայացվել, որ սոցիալական աջակցություն և սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինները վերադառնան սոցիալական պաշտպանության համակարգ, որպեսզի երաշխավորվի սոցիալական կարիքի գնահատման և մեկ պատուհանի միջոցով սոցիալական ծառայություններ մատուցելու սկզբունքը:
Ներկայացված օրենքներից հանվելու է ՏԻՄ եզրույթը. առաջարկվում է որպես սոցիալական կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման պատասխանատու մարմին նշել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Նմանատիպ նյութեր
2259 դիտում
14:36 21-01-2020
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններին առնչվող օրինագիծը
1118 դիտում
15:24 29-10-2015
Հայաստանի կրթական ծառայություն մատուցող 25 կազմակերպություն 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում է
Այս բաժնից
1135 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
697 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար