2256 դիտում
14:36 21-01-2020
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններին առնչվող օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
«[url=https://armenpress.am/arm/news/1002034.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ հունվարի 20-ին տեղի ունեցած Ազգային ժողովի նիստում օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Ըստ նրա՝ նախատեսվող փոփոխությամբ վարչապետին կամ կառավարությանը օրենքով նախատեսված ենթակա մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև մարզպետների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել ակտն ընդունած մարմին կամ դատական կարգով:
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 116 կողմ ձայնով:
Նմանատիպ նյութեր
2418 դիտում
11:57 04-03-2020
ԱԺ-ն ընդունել է սոցիալական ծառայություն մատուցող տարածքային մարմիններին առնչվող օրինագիծը
5200 դիտում
12:49 09-12-2019
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը
1962 դիտում
23:20 19-03-2021
Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ԲԴԽ-ի լիազորությունների շրջանակն ընդլայնող օրինագիծը
Այս բաժնից
553 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
829 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել