Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի հարցի քննարկումը վերածվել է ծեծկռտուքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի հետ կապված հարցի քննարկման ժամանակ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի:
Ինչպես հաղորդում է Associated Press» գործակալությունը, խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնգին Օզքոչը մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին,։
Ընդդիմադիր պատգամավորը պատասխանել է Թուրքիայի նախագահին, ով Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին անվանել էր դավաճան: Վերջինս կոչ էր արել սկսել բանակցություններ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ: Ընդդիմադիր հատվածից ևս դավաճանության մեղադրանքներ են հնչել՝ ուղղված Էրդողանին:
Ընդդիմադիր և իշխող խմբակցությունների փոխադարձ մեղադրանքներից հետո ծեծկռտուք է սկսվել:
Հիշեցնենք, որ Իդլիբի հետ կապված իրավիճակը սրվեց հունվարի վերջին, երբ ի պատասխան զինյալների կողմից հրադադարի խախտման, Սիրիայի զինված ուժերը ստիպված հակահարված տվեցին և ազատագրեցին Հալեպի շրջանի ու Իդլիբի զգալի հատվածը: Մոսկվան իր աջակցությունն է հայտնել այս գործողություններին, իսկ Անկարան դա գնահատել է որպես ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է վճռական քայլեր ձեռնարկել Իդլիբում: Թուրքիան Իդլիբում սկսել է «Գարնանային վահան» ռազմական գործողությունը, ինչի հետևանքով իրավիճակն ավելի է սրվել:
Այսօր՝ մարտի 5-ին, սպասվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: