17986 դիտում
15:08 05-03-2020
Հայաստանում հետազոտել են կորոնավիրուսով պացիենտի կնոջը, ընդհանուր կատարել են 162 հետազոտություններ. Արսեն Թորոսյան
Հայաստանում հունվարի վերջից մինչ օրս անցկացվել է կորոնվիրուսի ստուգման 162 լաբորատոր թեստ, բոլորի արդյունքները բացասական էին, բացի Իրանից վերադարձած 29-ամյա տղամարդու արդեն հայտնի մեկ դեպքից: Այս մասին Կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Պացիենտը հիմա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում է, ներկայումս ոչ մի գանգատ և ախտանիշներ չունի: Մասնագետները նաև կրկնակի հետազոտել են նրա կնոջը, կորոնավիրուսի ստուգման անալիզի արդյունքները բացասական էին, սա նշանակում է, որ կինը վարակված չէ:
«Չնայած սա ինֆեկցիոն հիվանդություն է, մեր փորձը ցույց է տալիս, որ այն այնքան էլ վարակիչ չէ. նույնիսկ միասին ապրող մարդիկ ոչ միշտ են վարակվում»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսով պացիենտի հետ շփված 31 քաղաքացիները դեռևս Ծաղկաձորում են կարանտինի մեջ: Նրանք ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով՝ սնունդից մինչև գրքեր, ինտերնետ և հեռուստատեսություն: Նախատեսվում է, որ նրանք այնտեղ անցկացնելու են 14 օր. եթե մինչև մարտի 14-ը նրանց մոտ ինֆեկցիա չհայտնաբերվի, կարող են տուն վերադառնալ: Նախարարի խոսքով՝ այս պահին մեկուսացված քաղաքացիներից ոչ մեկի մոտ ոչ մի ախտանշան չկա:
Նմանատիպ նյութեր
1359 դիտում
11:01 16-07-2021
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 162 նոր դեպք. մահացել է 2 մարդ
Այս բաժնից
991 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ