3164 դիտում
15:52 05-03-2020
Ստրասբուրգ-Փարիզ ճեպընթացը դուրս է ընկել ռելսերից, կան տասնյակ տուժածներ
Մարտի 5-ի առավոտյան Ստրասբուրգից Փարիզ մեկնող էլեկտրագնացքը դուրս Է ընկել ռելսերից, ինչի հետևանքով առնվազն 21 մարդ է տուժել: Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Գրանդ-Էսթ տարածաշրջանի պրեֆեկտուրային:
Ավելի վաղ Europe1 ռադիոկայանը հայտնել էր, որ գնացքի էլեկտրաքարշն ու մի քանի վագոն առավոտյան դուրս են ընկել ռելսերից, ինչի հետևանքով տուժել է 10 մարդ, այդ թվում՝ շարժակազմի մեքենավարը։
«TGV-ի Ստրասբուրգ-Փարիզ գնացքը ռելսերից դուրս է ընկել այսօր 07:45-ին Ինգենհայն և Զեսոլսհայն գյուղերի միջեւ, գնացքում եղել է 348 ուղեւոր»,-նշվում է պրեֆեկտուրայի տարածած հայտարարության մեջ:
Նախնական տվյալներով՝ տուժել է 21 մարդ, նրանցից մեկը ծանր վերքեր է ստացել: Տեղում աշխատում է 92 հրշեջ։
Նմանատիպ նյութեր
995 դիտում
19:55 10-11-2022
Արմեն Գևորգյանը կգործուղվի Ստրասբուրգ, ապա Բրյուսել, այնուհետև՝ Փարիզ
3842 դիտում
16:03 28-10-2018
Չինաստանում ուղևորատար ավտոբուսն ընկել է գետը. կան տասնյակ տուժածներ
Այս բաժնից
526 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
559 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1165 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN