211652_close_icon
views-count14131 դիտում article-date 15:59 05-03-2020

Ոստիկանները Արամ Վարդանյանի տարածքում վայրագություններ են արել, բերման ենթարկել 5 անձի. այդ գազանությունից հետո նրա 5-ամյա թոռնիկը չի խոսում. «Վստրեչի Ապերի» փաստաբաններ. Tert.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր առավոտյան «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը տեղեկացրել էին, որ հարյուրավոր ոստիկաններ մուտք են գործել Վարդանյանի ու հարազատների տներ, հափշտակություններ արել: Ոստիկանությունից [url=https://www.tert.am/am/news/2020/03/05/lawyers/3228361?fbclid=IwAR2hefhy2-BvyuIH54mtzS4ribrka6JOZToPo0mwRyraHU39KZHmAI-jCz0]Tert.am[/url]-ին հայտնեցին, որ կոնկրետ քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները իրականացրել են գործողություններ՝ ունենալով նախաքննական մարմնի՝ անձին ձերբակալելու մասին որոշում: Փաստաբանները լրագրողների հետ զրույցում ասացին, որ նման որոշում չկա, այդ որոշումը, հավանաբար մինչև հիմա էլ չկա, այլապես այդ մասին Ոստիկանությունը հայտնել է՝ տեսնելով, որ կատարվածի մասին պաշտպանները բարձրաձայնել են: «Այս վերջին շրջանում հիսունից ավելի բերման ենթարկելու դեպք ենք ունեցել, անձինք, ովքեր որևէ առնչություն ունեցել են Արամ Վարդանյանի հետ, բերման են ենթարկվել, բռնության են ենթարկվել՝ մտացածին կասկածանքներով և այլն: Այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարում էր, որ բոլորին պետք է փռել ասֆալտին: Իսկ այդ բերման ենթարկված անձինք, եթե խոսքը գնում էր իբր քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, ապա նրանք դրան չէին հարում: Երեկ սա հասավ գազանության, երբ, վստահեցնում եմ, հարյուրավոր ոստիկաններ ներխուժել են տարբեր տներ, ընդ որում ոչ ոք չէր ասում ոստիկաններից, թե ինչո՞ւ են ներխուժում տներ, հիմա էլ պարզեցինք, որ իբր Արամ Վարդանյանին ձերբակալելու մասին որոշում են ունեցել»,- ասաց Լուսինե Սահակյանը: Փաստաբանն ասաց, որ Երվանդ Վարոսյանի հետ առավոտվանից եղել են Ոստիկանությունում, պահանջել են պարզաբանում, բայց ոչինչ չեն ասել իրեն Ոստիկանությունում: Պաշտպանները հայտնեցին, որ երեկ Արամ Վարդանյանին պատկանող տարածքներ ոստիկանների ներխուժումից 15 րոպե անց եղել են դեպքի վայրում, և երբ Ոստիկանության ծառայողներին հարցրել են, թե ի՞նչ է կատարվում, դատարանի թույլտվություն ունե՞ն, թե ոչ, իրենց որևէ մեկը որևէ պատասխան չի տրվել: «Նկարահանել ենք, կադրերը հետագայում կտրամադրենք, որ հանրությանը տեղեկացնեք, թե Ոստիկանությունն ի՞նչ է անում այսօր: Մի մասը դիմակավորված չէին, կարող եմ ասել, որ Էրեբունու ոստիկանապետն այստեղ էր, անձամբ մտել էր տարածք, որևէ հարցին պատասխան չի հնչել, և անհայտ է մնացել, թե ի՞նչ էին փնտրում այստեղ»,- ասաց Սահակյանը: Հարցին, թե գուցե Ոստիկանության գործողությունները պայմանավորված են նրանով, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը մի քանի օրից մոտենում է ավարտին, և այդ գործողություններով ուզում է ամրապնդել իր դիրքերը և վերանշանակվել, Լուսինե Սահակյանն ասաց, որ չի ուզում գուշակություն անել, սակայն եթե ժամանակագրական առումով է նայում, գուցե այդ ամենը միմյանց հետ կապելու հիմքեր կան: Ըստ Սահակյանի՝ ոստիկանները հատուկ նպատակով կոտրել են ամեն ինչ, բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն, և ևս երկու քաղաքացու, երկու քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարևանությամբ բնակվող անձ: Թե որտեղ է Արամ Վարդանյանը, Լուսինե Սահակյանն ասաց.«Դեպքից առաջ և հետո տեսել ենք նրան, թե որտեղ է, հավանաբար, եթե ձերբակալված լիներ, ապա մենք հավանաբար, կտեղեկացվեինք: Երբ ոստիկաններն այլևս տանը չեն եղել, տանից բացակայել է Արամ Վարդանյանի ոսկի շղթան, նույնիսկ օգտագործված օծանելիքը»: Լուսինե Սահակյանի խոսքով՝ հորինվել է վարկած, թե Արամ Վարդանյանին ձերբակալելու որոշում կա. «Ոստիկանները փոխարենը զբաղվեն իրենց իրական գործառույթներով, զբաղվում են մարդկանց ասֆալտներին փռելով, տեսանյութեր նկարահանելով, դրանք վարչապետին ներկայացնելով, վարչապետն էլ իր ֆեյսբուքյան պատին դնելով, դրա արդյունքում բազմաթիվ սպանություններ ու հանցագործություններ կան, Ոստիկանությունն իր գործառույթներով չի զբաղվում»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/03/05/lawyers/3228361?fbclid=IwAR2hefhy2-BvyuIH54mtzS4ribrka6JOZToPo0mwRyraHU39KZHmAI-jCz0]կայքում[/url]։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր