211652_close_icon
views-count2408 դիտում article-date 17:34 05-03-2020

ԱԻ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները. օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +24 աստիճան

Հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում մարտի 8-ին և 9-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, որի արդյունքում, այդ օրերին օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով՝ հասնելով մինչև 24 աստիճանի: ԱԻ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հատկապես, գարնանային և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս՝ [color=#CC0000]հավաքված աղբն ու չոր խոտը չայրել առանց հսկողության:[/color] Կանոնների խախտումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի՝ «Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում: Արգելվում է նաև կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում» (հոդված 21):

Նմանատիպ նյութեր