2646 դիտում
23:28 05-03-2020
Կորոնավիրուսի տարածման ֆոնին Լոնդոնում կայանալիք միջազգային ցուցահանդեսին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը չեղարկվել է
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման արդյունքում առաջացած ռիսկերն ու վտանգները, այդ թվում՝ միջոցառման ոչ արդյունավետ անցկացման հավանականությունը, չեղարկում է ս․թ․մարտի 17-18 Լոնդոնում կայանալիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին (https://www.ai-expo.net/) հայաստանյան պատվիրակության մասնակցությունը, որի կազմում ոլորտը ներկայացնող գործարարները պետք է ներկայանային միասնական տաղավարով:
Միևնույն ժամանակ քննարկվում է հայաստանյան գործարարների՝ նոյեմբերին Սիլիկոնյան հովտում՝ Հյուսիսային Ամերիկայի Սանտա Կլարա քաղաքում կայանալիք նույնանուն՝ «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին մասնակցությունը:
Մանրամասն տեղեկատվություն նոյեմբերի մասնակցության վերաբերյալ կտրամադրվի առաջիկա ամիսների ընթացքում:
Հավելյալ տեղեկությունների համար գործարարները կարող են զանգահարել (010) 59-01-27 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստի հասցեին` [email protected]։
[b]ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն [/b]
Նմանատիպ նյութեր
6044 դիտում
18:42 12-03-2020
Կորոնավիրուսի տարածման պատճառով չեղարկվել է «Տեխնոլոգիական տենդենցներ ֆինանսական ոլորտում» խորագրով միջոցառումը
Այս բաժնից
1024 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
646 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
637 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար