211652_close_icon
views-count16037 դիտում article-date 20:58 05-03-2020

Ինչ-որ անձի, պետական այլ կառույցի դեմ դեմարշ անելով, դու ուղղակի չես կարող աշխատել. Աբովյանի քաղաքապետը՝ մարզպետի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

[url=https://news.am/arm/news/564200.html?fbclid=IwAR12eOpZJJjcEcHKkT0S_ISdWHkBQfOMH4_sKMRL1xW2OIZxWo2gBpaWBVY]News.am[/url]-ը գրում է. Դեմարշ անել ինչ-որ անձի, պետական այլ կառույցի նկատմամբ, այդ մոտեցումով դու ուղղակի չես կարող աշխատել: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը՝ անդրադառնալով իր եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերություններին: «Սրանք պետական ինստիտուտներ են, որոնք պարտավոր են իրար հետ համագործակցել՝ անկախ նրանից, թե միջանձնային հարաբերություններում իրար սիրում են, թե ոչ: Մեր հարաբերությունները հիմա աշխատանքային են»: Հարցին, թե արդյոք իր նկատմամբ քրգործի հարուցումը կամ ունի սպասվող հանրաքվեին ունեցած դիրքորոշման հետ, Աբովյանի քաղաքապետը նշեց, որ չի ցանկանում այս ամենին քաղաքական ենթատեքստ հաղորդել. «Ես կարծում եմ, որ սա թյուրիմացության արդյունք է: Վստահ եմ, որ այս գործն անգամ դատաքննության փուլ չի մտնի»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Մուլտի գրուպ»-ի կողմից կառուցվող այս շենքերից որոշները, որոնք կառուցված են համայնքային հողերի վրա, քանդվեն, քաղաքապետը պատասխանեց, որ շենքը քանդվում է այն դեպքում, երբ կա հանրային շահի հետ բախում, իսկ այստեղ այդ խնդիրը չկա: Նա ընդգծեց, որ իրենք մտադիր են ինքնակամ կառուցված շինությունների օրինականցում իրականացնել: «Կառուցապատողը բազմիցս հայտարարել է, որ այս բնակարանների կառուցումը սոցիալական ծրագիր է: Բնակարանների մեկ քմ-ն մոտ 350 դոլար է, ինչն աննախադեպ է: Բնակարանները կտրամադրվեն երիտասարդ ընտանիքներին: Որոշում կայացնել եւ քանդել այս շենքերը, մենք դրան չենք գնա: Ես վստահ եմ, որ կառուցապատողը չի դադարեցնի այս ծրագիրը: Այստեղ նախատեսվում է նաեւ համայնքային մանկապարտեզի կառուցում, շինաշխատանքներն այս տարի կմեկնարկեն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/02/1148784/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, 2019թ. հուլիսին Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին էր ուղարկվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի գրությունը ՍՊԸ կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքում թույլ տրված խախտումների համար վերջինիս վարչական տույժի ենթարկելուց հետո այդ խախտումները չվերացվելու, շինարարական աշխատանքները շարունակվելու մասին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 3-ի որոշմամբ փոխանակվել է համայնքային սեփականություն հանդիսացող թվով 6 հողամասերի հետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր