1864 դիտում
20:17 06-03-2020
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարին առնչվող հիմնահարցերի վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքների որակման հիմնահարցերի և այդ գործերով քննության մեթոդիկայի հիմնախնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմը և կոմիտեի քրեագիտական վարչության ծառայողները։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քրեագիտական վարչության պետ Ռ.Վարդանյանը ներկայացրել է քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքների քննության վերաբերյալ մշակված մեթոդական ուղեցույցը, քննարկվել են արարքների որակման և տարանջատման, դրանց բացահայտման, քննության պլանավորման, պատշաճ կազմակերպման, առանձին քննչական գործողությունների տակտիկական առանձնահատկությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային փորձի կիրառման հնարավորությունները։
Քննարկման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հ.Գրիգորյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
8043 դիտում
09:37 22-02-2020
Լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարին. վարչության պետին գործուղել են Վրաստան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»