Վրաստանում աճում է նոր կորոնավիորւսով վարակվածների թիվը
Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք։ Տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության հատուկ կայքում, որը պարբերաբար տեղեկատվություն է հայտնում երկրում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ։
Այդ մասին հաղորդում է SputnikGeorgia կայքը։
Այսօր առավոտյան հայտնի է դարձել մի քանի տասնյակ վարակվածների մասին։ Առայժմ այդ երկրի իշխանությունները մանրամասներ չեն հաղորդում։ Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամրիան Գամկրելիձեն հայտրարել է, որ ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգա։