Գերմանիայում 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 150-ով
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 684-ի: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti գործակալությունը։
Այսպիսով՝ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում ավելացել է 150-ով: Մարտի 6-ի առավոտյան վարակվածների թիվը կազմում էր 534:
Դեպքերն արձանագրվում են Գերմանիայի տարբեր հատվածներում՝ Ռեյն-Վեստֆալում, Բավարիայում, Բեռլինում, Համբուրգում և այլն: