211652_close_icon
views-count10217 դիտում article-date 11:15 05-05-2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 112-ով, մահացել է 1 պացիենտ, բուժվել՝ 69-ը

Հայաստանում մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 112 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 2507 դեպք: Ընդհանուր առմամբ՝ մայիսի 5-ին հաստատվել է կորոնավիրուսի 2619 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 25846 (վերջին մեկ օրում՝ 904): Փաստացի այս պահին բուժվում է 1462 անձ (մեկ օրում ավելացել է 69-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 1111 անձ (վերջին մեկ օրում՝ 40 մարդ), 40 պացիենտ մահացել է: Վերջին մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 1–ով։

Նմանատիպ նյութեր