211652_close_icon
views-count4432 դիտում article-date 14:36 08-03-2020

Կայացավ իրավաբան և հոգեբան Լիանա Էնլիի «Եթե Դու լինեիր այստեղ» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 7-ի երեկոյան, «Keerk & Co» գրադարան-սրճարանում կայացավ իրավաբան և հոգեբան Լիանա Էնլիիի «Եթե Դու լինեիր այստեղ» գրքի շնորհանդեսը: Միջոցառման շրջանակներում հեղինակը խոսեց իր գրքի մասին, այնուհետև իրենց տպավորություններով կիսվեցին գիրքն առաջինն ընթերցած անձինք: «Իզուր չէ, որ շնորհանդեսի օրը ընտրել ենք մարտի 7-ը: Այն կապված է գրքի տրամադրության հետ, որտեղ կգտենք, սեր, վախ, հաջողություն, հիասթափություն, արկածախնդրություն և....Մնացածը կիմանաք կարդալով», - ընդգծեց Լիանա Էնլին հավելելով, որ այս գիրքը օգտակար կլինի հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար և կարող է նաև մարտի 8-ի և կանանց միամսյակի առթիվ դառնալ հիանալի ու գեղեցիկ նվեր: Լիանա Էնլին իր համար կարևոր պահը կիսեց իր ընկերների և բոլոր նրանց հետ, ովքեր ցանկացան լսել իր մտքերը, սակայն իր գրած գրքի միջոցով նա սկսի խոսել նաև ուրիշների հետ: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+

Նմանատիպ նյութեր