3447 դիտում
15:48 08-03-2020
Ձեր օրհնությամբ և աղոթքներով մենք՝ ձեր զավակները, հաղթեցինք Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում. Վիտալի Բալասանյանի շոնրհավորանքը Մարտի 8-ի կապակցությամբ
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմ հերոս ժողովրդի մայրեր, կանայք, քույրեր և դուստրեր, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն ամենի համար, որ դուք արել եք այս տարիների ընթացքում:
Ես երախտապարտ եմ ձեզ, սիրելի՛ մայրեր, որ ծնել և դաստիարակել եք քաջազուն որդիներ:
Ձեր օրհնությամբ և աղոթքներով մենք՝ ձեր զավակները, հաղթեցինք Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում:
Իմ խոնարհումը բոլոր մայրերին և կանանց, որոնց զավակներն ու ամուսիներն իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքի՝ Արցախ աշխարհի ազատագրության և պաշտպանության սրբազան գործին:
Ես երախտապարտ եմ ձեզ, սիրելի՛ կանայք և քույրեր, որ սիրով և գորովանքով ձեր ամուսիններին և եղբայրներին ճանապարհում եք սահման, հայրենքը անառիկ պահելու և մեր ժողովրդի խաղաղ կյանքը պաշտպանելու համար:
Լիահույս եմ, որ մեր դուստրերը, որպես ապագա առյուծածին մայրեր, արժանի կլինեն ծնողներին:
Շնորհավորում եմ մեր մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին՝ Կանանց տոնի կապակցությամբ:
Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և հաջողություններ: Թող ձեզ շրջապատող տղամարդկանց՝ ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը դուք զգաք ու վայելեք ամենուրեք և միշտ:
Եղե՛ք հմայիչ ու գեղեցիկ:
Աստված ձեզ բոլորիդ պահապան:
Ձեր՝ Վիտալի Բալասանյան»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3602 դիտում
19:50 27-03-2020
Մեզ անհրաժեշտ են ոչ թե հզոր ցնցումներ, այլ՝ հզոր Արցախ. Վիտալի Բալասանյանի ուղերձը
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»