211652_close_icon
views-count9963 դիտում article-date 23:15 08-03-2020

Վաշինգտոնի Մայր տաճարում հնչել է հայկական դուդուկը` Ջիվան Գասպարյանի կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայոց Ոդիսական. Նռան գույնը Վաշինգտոնում Այս օրերին, մինչ Հայաստանը սահմանադրական հանրաքվեով է զբաղված, Վաշինգտոնի մայր եկեղեցում` Ազգային տաճարում, որտեղ ննջում է մեր ժողովրդի խոշորագույն բարեկամ, ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրոու Վիլսոնը, որի գերեզմանի գլխավերեւում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանն ու Հռիփսիմեի վանքի քանդակը, անզգուգական համերգ է տեղի ունեցել: Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակին նվիրված «Հայոց Ոդիսական. Նռան գույնը» խորագրով համերգի ընթացքում, Վաշինգտոնի Մայր տաճարում հնչել է հայկական դուդուկը` Ջիվան Գասպարյանի կատարմամբ: Փարիզի Աստվածամոր տաճարի նախատիպի վրա կառուցված այս կարեւորագույն կոթողի պատերին է արտացոլվել հայոց այբուբենը: Ի դեպ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված համերգի 800 ամերիկացի ու ամերիկահայ հրավիրյալներին է միացել նաեւ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր