392118 դիտում
18:22 08-03-2020
Ողբերգական դեպք «Սլավմեդ» բժշկական կենտրոնում. 24-ամյա ծննդկանի հարազատների պնդմամբ, պտուղը մահացել է բժիշկների մեղքով
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ մարտի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:30-ի սահմաններում, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատանը ծննդկան, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 24-ամյա Գայանե Մ.-ի ծննդաբերության ժամանակ բժիշկները հայտնել են, որ պտուղը մահացած է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գայանե Մ.-ն եղել է 36 շաբաթական հղիության մեջ և [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url] ահազանգած նրա հարազատները պտղի մահացության մեջ մեղադրում են բժշկին:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը պատրաստ է ներկայացնել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի տեսակետը՝ դեպքի վերաբերյալ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: