4960 դիտում
09:25 10-03-2020
Նիկոլ Փաշինյանն արժեզրկում է հեղափոխությունը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, արդեն մի քանի օր է՝ մտել է բավական ակտիվ փուլ։ Համենայնդեպս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կուսակցության մի քանի անդամներ շրջում են Երևանում ու հանրապետության տարբեր բնակավայրերում։ Շրջում են ու բաժանում են բուկլետներ, ծաղիկներ․․․ Բաժանում են ամեն ինչ, բացի հանրաքվեի վերաբերյալ բովանդակային խոսքից ու հիմնավորումներից։
Փաշինյանի ու նրա թիմակիցների քարոզչության հիմքում ընկած է առավելապես ձևը՝ առանց բովանդակության։ Առավելագույնը, որ նրանք ասում են քաղաքացիներին՝ «Հեղափոխությանն ասում ենք՝ այո» կարգախոսն է, որը, բացի էմոցիոնալ ֆոնից, որևէ հիմնավոր փաստարկ չի պարունակում այն մասին, թե ինչո՞ւ պետք է «հպարտ քաղաքացին» գնա տեղամաս ու «ԱՅՈ» ասի հանրաքվեին։
Իրականում քարոզարշավի այս անբովանդակությունը հերթական վկայությունն է այն բանի, որ Սահմանադրական հանրաքվեն ընդամենը մեկ խնդիր է լուծում՝ ազատվել Սահմանադրական դատարանի գործող կազմից։ Որևէ այլ գործառույթ, պետության ու քաղաքացու կյանքի հետ կապված որևէ իմաստ ու նշանակություն այս հանրաքվեն չունի։ Ու իշխանությանը մնացել է ընդամենը «Հեղափոխությանը ասում ենք՝ այո» կարգախոսը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո արդեն երկրորդ անգամ քաղաքացիներին վերավաճառում է հեղափոխությունը։ Այսպիսով, իրականում հերթական անգամ հեղափոխությունը, դրա գաղափարն արժեզրկվում է, ու մեծ հարց է՝ արդյո՞ք քաղաքացին այս անգամ էլ պատրաստ է վճարել հեղափոխության համար ու ընտրատեղամաս գնալով՝ «այո» ասել ո՛չ հեղափոխության, ո՛չ իր կյանքի հետ կապ ունեցող հարցին։
Ու ստացվում է, որ հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ինքն է ամենաշատն արժեզրկում հեղափոխությունը, որի արժեքը քաղաքացու համար կարող էր բարձրանալ միայն այն դեպքում, եթե անցած շուրջ երկու տարիներին այն առարկայանար արմատական բարեփոխումներով, ռազմավարական նախագծերով ու ծրագրերով, քաղաքացու կյանքը փոխող նախաձեռնություններով։
Նման բան, սակայն, տեղի չի ունեցել, ու չկա որևէ հեռանկար, որ տեղի է ունենալու առաջիկայում։ Դրա համար իշխանությունը շարունակում է քաղաքացուն կերակրել հեղափոխության կարգախոսներով։ Բայց դա չի կարող անվերջ շարունակվել։ Մի օր հեղափոխության գաղափարն արժեզրկվելու է անդառնալիորեն, ու քաղաքացին այլևս չի «գնելու» հեղափոխության կարգախոսները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2628 դիտում
10:37 27-04-2019
Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխությունը գրանցված 28․000 աշխատատեղերը վերագրում է իր իշխանությանը․ «168 ժամ»
3355 դիտում
09:37 20-04-2019
Հեղափոխությունը խժռում է իր զավակներին. «168 ժամ»
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1762 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1516 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»