2514 դիտում
15:33 10-03-2020
Պետական գույքի մասնավորեցման հերթական հանցավոր իրավախախտումներն են պարզվել. հարուցվել է քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից շարունակվում են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել պետական սեփականություն հանդիսացած գույքերի օտարման գործընթացների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին, որոնց ընթացքում ի հայտ են գալիս գույքի գնահատման և օտարման գործընթացի հետ կապված առերևույթ հանցավոր արարքներ:
Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված հերթական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել Երևանի Նոր-Նորք համայնքի Վիլնյուսի փ. 3 շենք, թիվ 90 հասցեում գտնվող 343 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի գնահատում:
Նշված առաջարկի հիման վրա, առանց որևէ իրավական հիմքի, առանց ծառայությունների մատուցման պայմանագրի կատարված գնահատման աշխատանքների արդյունքում ՍՊԸ-ն 2017թ. դեկտեմբերին տվել է եզրակացություն, համաձայն որի նշված հասցեում գտնվող գույքի շուկայական արժեքը կազմել է 33.8մլն ՀՀ դրամ:
Գնահատման հիման վրա անցկացված մրցույթի արդյունքում, գույքը վաճառվել է մի քաղաքացու՝ ըստ առքուվաճառքի պայմանագրի՝ 21.6մլն ՀՀ դրամով:
Սակայն Պետական գույքի կառավարման կոմիտեի «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է նշված անշարժ գույքի շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ 2017թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ, այսինքն ՍՊԸ-ի կողմից գնահատման եզրակացությունը տալու պահին, այդ գույքի շուկայական արժեքը կարող էր կազմել 48մլն ՀՀ դրամ։
Այսինքն ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին պատվիրել են նշված 343ք/մ մակերեսով ոչ բնակելի տարածքի գնահատման աշխատանքներ, ինչի արդյունքում ՍՊԸ-ի մասնագետը կազմել է կեղծ եզրակացություն, որով 48մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը գնահատվել է զգալիորեն ցածր արժեքով: Դրա հիման վրա գույքն օտարվել է նախնական շուկայական արժեքից ավելի քան 2 անգամ պակաս գնով:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել տվյալներ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ վերջինս ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1843 դիտում
12:40 21-06-2019
Պետական գույքի մասնավորեցման արդյունքում պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 166 մլն դրամ
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից