211652_close_icon
views-count3158 դիտում article-date 16:35 10-03-2020

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են ձյուդոյի օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ կոորոնավիրուսի պատճառով հետաձգվել են օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը: Զեկույցում ասվում է, որ վիրուսի շարունակական տարածման և ընդհանուր վիճակի վատթարացման պատճառով ճանապարհորդելը դարձել է ավելի ռիսկային: Նման իրավիճակում ֆեդերացիայի գործկոմը որոշել է ձեռնարկել անվտանգության միջոցառումներ և չեղյալ է հայտարարել մինչև ապրիլի 30 –ը նախատեսված որակավորման մրցումները: Դա ներառում է Ռուսաստանի Եկատերինբուրգում, Վրաստանի Թբիլիսիում, Թուրքիայի Անթալիայում նախատեսված << Գրան պրի >> , ինչպես նաև մայրցամաքային մրցաշարերը: Ավաղ, այժմ իրավիճակը վտանգավոր է բոլոր տեսանկյուններից: Այս պահին մեծ նշանակություն ունի պահպանել ձյուդոիստների մեծ ընտանիքը և ապահովել արդար հնարավորությունները օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակից բոլոր մարզիկների համար: Երեկ հայտնել էինք , որ Եկատերինբուրգ ` միջազգային վարկանիշային մրցաշարի կմեկնի մեր առաջատար ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը: Բայց, ինչպես հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան,նշած մրցաշարը նույնպես հետաձգվել է:

Նմանատիպ նյութեր