4420 դիտում
19:04 10-03-2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԻԻՀ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական օրակարգի առաջնահերթ հարցերը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին:
Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի մասնագիտական փորձը կնպաստի երկկողմ կարևորության հարցերի լուծմանը և տնտեսական փոխգործակցության զարգացմանը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ պատմամշակութային երկարամյա բարեկամությունը և ամուր հարաբերությունները կնպաստեն յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակի համատեղ հաղթահարմանը:
Ի կատարումն Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի շրջանակում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից տրված հանձնարարականի՝ քննարկվել են բեռնաշրջանառության ընթացակարգերին և բեռնափոխադրումների վերահսկմանն առնչվող մի շարք հարցեր: Իրանական կողմի դիտարկումներն ընդունվել են ի գիտություն:
Նախարար Տիգրան Խաչատրյանը և ԻԻՀ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական օրակարգի մի շարք այլ հարցեր: Նախարարը հույս է հայտնել, որ երկու բարեկամ երկրների տնտեսական հարաբերությունները օր առաջ կվերադառնան բնականոն հունին:
Նմանատիպ նյութեր
682 դիտում
17:55 27-08-2024
Արարատ Միրզոյանը հայ դեսպանների հետ հանդիպմանը քննարկել է արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթ հարցեր
1326 դիտում
10:53 20-04-2022
Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության հարցերը
Այս բաժնից
943 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին