2308 դիտում
21:50 10-03-2020
Մեզ անհրաժեշտ է ՀՀ պատասխանատու քաղաքացիների օժանդակությունը. «Կամք» հասարակական նախաձեռնություն
Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի գաղափարակից ընկերներ,
ինչպես գիտեք, սույն թվականի փետրվարի 17-ին Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հայտարարեց բոյկոտի շտաբի ստեղծման մասին, այնուհետև՝ 19.02.20-ին ստեղծեց այն:
Մենք՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը 240 օր շարունակ կազմակերպել և պահպանել ենք մեր մարդկային ռեսուրսների և անձնական միջոցների հաշվին:
Սակայն այսօր, երբ իրավիճակից դրդվածստիպված մտել ենք մեզ պարտադրված անօրինական հանրաքվեի դեմ մեր երկիրը պաշտպանելու պայքարի դաշտ, մեզ անհրաժեշտ է ՀՀ պատասխանատու քաղաքացիների օժանդակությունը:
Այժմ եկել է ժամանակը, երբ մենք Ձեր՝ բոլորիաջակցության կարիքն ունենք, ինչպես մարդկային ռեսուրսների տեսանկյունից, այնպես էլ՝ ֆինանսական միջոցների:
Սիրելի հայրենակիցներ, Ձեր աջակցությունն անչափ կարևոր է:
Աջակցելով Բոյկոտի և համերաշխության հաստատման շտաբին, դուք աջակցում եքհայրենասիրության, միասնության, համերաշխության, արդարամտության և պետականաշինության քարոզարշավին:
Մեր նպատակն է վերջ տալ պառակտմանը, ծավալվող հիասթափության նոր ալիքին,ինչպես նաեւ պետական գործունեության հակասական եւ անկազմակերպ գործելաոճին, որը սկսում է անդամալուծել մեր երկրի սոցիալ-տնտեսական ոլորտներից շատերը:
Միացեք մեզ՝ այցելելով Սայաթ-Նովա նրբ. 72/1, գրելով [email protected] էլ.հասցեին կամhttps://www.facebook.com/%D4%B2%D5%B8%D5%B5%D5%AF%D5%B8%D5%BF-Boycott-102867014660116/ ֆեյսբուքյան էջին, ինչպես նաեւ Ձեր նվիրատվությունը կարող եք փոխանցել«Յունիբանկ»-ի հետևյալ հաշվեհամարին.
24124011966900 /AMD/, 24124011966902 /RUR/, 24124011966901 /USD/:
[b]Հարգանքներով՝ Հանրաքվեի‹‹Բոյկոտի և համերաշխությանհաստատման շտաբ››
‹‹10›› մարտ, 2020թ.[/b]
Նմանատիպ նյութեր
2217 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
886 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
781 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին